Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին «Լոռվա ձմեռ» մարզատոնահանդեսին

ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին «Լոռվա ձմեռ» մարզատոնահանդեսին
15.02.2015 | 19:46

Թեժ լեռան հովտում տեղի ունեցավ «Լոռվա ձմեռ» ավանդական մարզատոնահանդեսը: Տոնախմբությանը մասնակցում էին բազմաթիվ լոռեցիներ, ինչպես նաև այլ մարզերի ներկայացուցիչներ: Լոռու մարզի ՀՀԿ երիտասարդները ևս իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան Լոռվա ձմեռ միջոցառմանը: Ծրագիրն իր մեջ ներառում էր մի շարք խաղեր և մրցություններ տարբեր մարզաձևերից՝ դահուկավազք, լեռնադահուկ, պարանի ձգում, վոլեյբոլ ձյան վրա, բազկամարտ, ձնեմարդի պատրաստում, սահնակով վայրէջք, շախմատ և այլն:

Օրը հագեցած էր ձմեռային խաղերով և անակնկալներով: Երիտասարդները ունեցան հաճելի և ուրախ օր: Այս տոնը շատ կարևոր է յուրաքանչյուր լոռեցու համար, քանի որ այն ունի պատմություն և դարձել է ավանդույթ Լոռու մարզի բնակիչների համար: ՀՀԿ երտասարդները այս տոնը ևս տոնում են յուրովի համախմբված` ինչպես վայել է յուրաքանչյուր իր հողն ու ջուրը սիրող երիտասարդի:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ